Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ երեկ՝ հունիսի 1-ին, շրջվել է զինվորներ տեղափոխող «Ուրալ» մակնիշի մեքենա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մեքենայում 20 զինծառայող է եղել, բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել: Զինծառայողներից 3-ը թեթեւ վնասվածքներ, քերծվածքներ են ստացել եւ տեղափոխվել Սիսիանի հոսպիտալ, հնարավոր է հենց այսօր էլ դուրս գրվեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: