Այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Անասնագոմից դեպի փողոց տանող մետաղյա դուռը բացելու պահին պայթել է դռան բռնակներին մետաղալարով ամրացված նռնակի պայթուցիչը, որի հետեւանքով պայթյունից առաջացած վնասվածքներով մի քաղաքացի գլորվել է դեպի գոմի տակ, որտեղ մահացել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ոստիկանությունից:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը Սիսիան քաղաքացի բնակիչ 1945 թվականին ծնված Վիլսոն Հարությունյանն է: