Սիրուշոն ամանորյա անակնկալ է մատուցել իր ամենահավատարիմ երկրպագուներին, ինչպես նաեւ այցելել է “Մուրացան” հիվանդանոցի մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի հիվանդներին։ Հանդիպումների ժամանակ Սիրուշոն նվերներ է մատուցել իր “Պռեգոմեշ” ապրանքանիշից։ Այդ ամենի մասին երգչուհին տեսահոլովակ է նկարահանել, որը թողարկել է մայրիկի՝ Սյուզան Մարգարյանի “Ձմեռ պապ” երգի հետ միասին։