ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient News-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Սիրիայում խաղաղությունն ու Ասադի կառավարումն անհամատեղելի են:
«ԱՄՆ-ն և դաշնակիցների մեծ մասը կարծում են, որ Ասադի օրոք Սիրիայում խաղաղություն չի լինի: Կարծում ենք, որ Ասադը պետք է օգնի իշխանության փոխանցման հարցում», — հայտարարել է Քերին:
Քերին նաև քննադատել է Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի, Ասադի բոլոր հակառակորդներն ահաբեկիչներ են: