Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին La Repubblica-ի հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է:
Նա ընդգծել է, որ այժմ առաջնային խնդիրը հակամարտության քաղաքական կարգավորումն է:
«Անհրաժեշտ է սիրիական հակամարտության բոլոր կողմերին համոզել, որպեսզի վերջիններս քաղաքական գործընթաց սկսեն: Նրանք պարտավորություններ ունեն սեփական ժողովրդի և Եվրոպաի հանդեպ: Խաղաղությունը Սիրիայում վերջապես հնարավոր է դարձել»,- ասել է նա: