РИА Новости-ի աղբյուրը հայտնում է, որ Լաթաքիա նահանգի Քեսաբ շրջանում, որը Թուրքիայի սահմանից 15 կմ հեռավորության վրա է, թեժ մարտեր են ընթանում սիրիական բանակի և ահաբեկիչների միջև:
«Մարտերը սկսվել են այսօր, Քեսաբում, հիմա մարտեր են ընթանում են Քամնե գյուղում: Մարտերին մասնակցում են ավիացիան և հրետանին»,- հաղորդել է РИА Новости-ի աղբյուրը:
Ավելի վաղ Sputnik գործակալությունը հայտնել էր, որ սիրիական բանակը լայնամասշտաբ գործողություններ է սկսե Քեսաբի շրջանի Քոբանի քաղաքում: