տուն Լուրեր Սիրիայում սպանվել է իսլամիստ մարդակերը

Սիրիայում սպանվել է իսլամիստ մարդակերը

159
0

pic_2251f60c6b2e0921d6a4c2014ab23c18

Սիրիայում սպանվել է «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման գրոհային մարդակեր Աբու Սաքարը, ով հայտնի էր դարձել սիրիական կառավարական զորքերի զինվորների սրտերը ուտելով: Բառի իսկական իմաստով սրտակեր իսլամիստ Աբու Սաքարը Լաթաքիայում ծուղակն է ընկել և գնդակարվել է, տեղեկացնում է The Daily Mail-ը: Հստակ հայտնի չէ, թե ովքեր են սպանել իսլամիստին` կառավարական զորքերի զինվորնե՟րը, թե՟ այլ խմբավորման գրոհայիններ:

Աբու Սաքարը մասնակցել է Սիրիայի քաղաքացիական պատերազմին «Սիրիական ազատ բանակի» կազմում: Նա ստեղծել է սեփական ջոկատը և հռչակել իրեն «չափավոր ընդդիմադիր»: 2013թ.-ին ահաբեկիչը հայտնի  դարձավ այն միջադեպից հետո, երբ կառավարական զորքերի սպանված  զինվորի մարմնից կտրել-հանել է լյարդն ու սիրտը, կերել դրանք տեսախցիկի առջև` ասելով. «Երդվում եմ Ալլահի առջև, որ մենք կուտենք ձեր սրտերն ու լյարդերը, Ասադի զինվոր-շներ»: