տուն Լուրեր Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման վտանգը զգալի աճել է. Կրեմլ

Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման վտանգը զգալի աճել է. Կրեմլ

95
0

Russia-Syria-US-flags

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հրթիռակոծել են սիրիական ռազմաբազան, աճել է Սիրիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բախման վտանգը. հաղորդում է Russia Today-ը:

«Հրթիռային հարվածների ֆոնին վտանգը զգալիորեն աճել է»,- ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք հուշագրի կասեցումից հետո չի՞ աճել Սիրիայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ բախման վտանգը:

Ինչպես արդեն հաղորդել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ի հարվածները համարվում են ագրեսիա, որը վնաս է հասցնում թե՛ ռուս-ամերիկյան հարաբերություններին և թե՛ ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին:

Նշենք, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծումից հետո, կասեցրել է ԱՄՆ-ի հետ Սիրիայում միջադեպերի կանխման և ավիացիայի անվտանգ թռիչքներ ապահովելու մասին հուշագիրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հրթիռակոծել են Սիրիան: ԱՄՆ-ը գործարկել էր Tomahawk տեսակի շուրջ 50 հրթիռ՝ դրանք արձակելով Հոմսում գտնվող Սիրիայի կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի ուղղությամբ:

Տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք պատժիչ նշանակություն ունեն:

Նշենք նաև, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռազմաբազային ուղղված հարվածները բխում են «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների շահերից: