տուն Լուրեր Սիրիայում ռուսական ուղղաթիռ է վթարվել

Սիրիայում ռուսական ուղղաթիռ է վթարվել

127
0

13012792_10207545664492102_5327419009762792676_n
Սիրիայի Հոմս  քաղաքի շրջանում վթարի է ենթարկվել ռուսական Ми-28Н ուղղաթիռը, որը մասնակցում էր ռազմական գործողություններին: Ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են, հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ուղղաթիռը չի խոցվել,  իսկ վթարը տեղի է ունեցել ապրիլի 12-ին: Երկու օդաչուների մահով՝  Սիրիայում  ռազմական գործողությունների ընթացքում, ռուսական  կողմից զոհերի թիվը դարձել է ութը: