տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ռուսական օպերացիան իրանցի գեներա՞լ է ծրագրել

Սիրիայում ռուսական օպերացիան իրանցի գեներա՞լ է ծրագրել

104
0

606x340_314793

Ինչպես հաղորդում է Euronews-ը` հուլիսին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին իր ռուս գործընկերներին բացատրել է, թե ինչպես կարող են Բաշար Ասադի անհաջողությունները Ռուսաստանի օգնությամբ հաղթանակի վերածվել:

Սուլեյմանիի մոսկովյան այցը  Ռուսաստանի` Սիրիա ներխուժման և այս համատեքստում ռուս-իրանական համագործակցության առաջին քայլն է եղել:

Մինչ ռուսական օդուժը ռմբակոծում է սիրիացի ապստամբների դիրքերը, իրանցի հատուկ ուժերը գործողություններ են իրականացնում ցամաքում:

Սուլեյմանին հատուկ «Քուդզ» խմբի ղեկավարն է` որը կոչված է երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելու համար: