Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը գնդակոծման է ենթարկվել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Գնդակոծության հետևանքով տուժածներ չկան:
«Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի դեսպանատունը Դամասկոսում ենթարկվել է գնդակոծության: Ականներից մեկը պայթել է դեսպանատան բնակելի համալիրի մոտակայքում, և միայն երջանիկ պատահականությամբ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Դիվանագիտական ներկայացուցչությունը միայն նյութական վնաս է կրել»,- ասված է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում: