Սիրիական Ջաբլա և Տարտուս քաղաքներում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 70 մարդ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը:
Նշվում է, որ առաջին երեք պայթյունները տեղի են ունեցել Լաթաքիայում և Տարտուսում, որտեղ զոհվել է մոտ 20 մարդ: Ավելի ուշ Ջաբլա քաղաքում որոտացել է չորրորդ պայթյունը: