տուն Լուրեր Սիրիայում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 280 հազարը

Սիրիայում պատերազմի զոհերի թիվը գերազանցել է 280 հազարը

83
0

pic_ea3ed6f577f841c906a960e11369105a

Սիրիական հակամարտության հինգ տարիներին զոհերի թիվը գերազանցել է 280 հազարը, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիորդարանի տվյալները:

Զոհերի ստույգ թիվը կազմում է 282.283, նրանցից մոտ 81.500-ը քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ ավելի քան 14 հազար երեխա: Նույն ժամանակահատվածում երկրում ոչնչացվել է 48.500 գրոհային: Սիրիական բանակը, աշխարհազորայիններն ու անվտանգության ուժերը կորցրել են ավելի քան 100 հազար մարդ:

Ապրիլի 30-ին իրավապաշտպանները տվյալներ են հրապարակել գրոհայինների կողմից մահապատժի ենթարկված քաղաքացիական անձանց թվի մասին: Նրանց գնահատմամբ՝ երկու տարում ահաբեկիչներն ավելի քան 4 հազար մարդ են սպանել: