տուն Լուրեր Սիրիայում օդային հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

Սիրիայում օդային հարվածների հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել

113
0

1410206099536_wps_29_This_image_posted_by_the_

Սիրիայի հյուսիսային հատվածում՝ Ռաքքայի նահանգում, ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 33 խաղաղ բնակիչ. France Presse գործակալության հաղորդմամբ՝ օդային ռմբակոծության է ենթարկվել դպրոցի շենքը, որը ծառայում էր որպես տեղահանված անձանց և փախստականների ապաստարան:

Գործակալության տվյալներով՝ օդային հարվածն իրականացվել է Էլ Մանսուր բնակավայրից, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ: