տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ոչ մի «պլան Բ» չկա ու չի լինի. Լավրով

Սիրիայում ոչ մի «պլան Բ» չկա ու չի լինի. Լավրով

173
0
Sergei-Lavrov_2565603b-460x288Սիրիայի իրադրության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունից զատ ոչ մի այլընտրական պլան չկա ու չի ծրագրվում:

Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Բ» պլանի վերաբերյալ բոլորն ասացին, որ նման բան չկա ու երբեք չի լինի: Ոչ մեկի մոտ՝ ոչ Ռուսաստանի, ոչ Էլ ԱՄՆ-ի»,-ասել Է Լավրովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նման պլանի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկությունը:

Լավրովը հայտարարել Է, որ Սիրիայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը կարող Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել ցանկացած պահի:

Փետրվարի 22-ի երեկոյան ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի Դամասկոսի ժամանակով փետրվարի 27-ի 00:00 ժամից: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ զինադադարի պայմանները տարածվում են հակամարտության բոլոր կողմերի վրա, բացառությամբ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաեւ ահաբեկչական այլ կազմակերպությունների, որոնք այդպիսիք են ճանաչված Անվտանգության խորհրդի կողմից: