Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի էջում կատարած հրապարակմամբ տեղեկացնում է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում Սյուզան Դեր Կարկուր անունով հայ կնոջ են սպանել։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Անհետացած հայ կնոջը տեղի քրիստոնյա հոգևորականի հրահանգով հուլիսի 9-ից սկսել էին որոնել ծխականները։ Որոնումների արդյունքում նրա մասնատված դին հայտնաբերվել է ամայի մի դաշտում։
«Դիահերձման արդյունքում պարզ դարձավ, որ կնոջը 9 ժամ շարունակ տանջանքների են ենթարկել։ Իսկ հետո Թուրքիայի կողմից աջակցություն ստացող այդ գազանները Սյուզանին քարկոծելով սպանել են»,- նշել է Աբբասը:
Արաբագետ Արմեն Պետրոսյանը ևս հաստատել է տեղեկության իսկությունը՝ ներկայացնելով որոշ պարզաբանումներ: Ըստ փորձագետի՝ «Սյուզան Դեր Կարկուրի մահվան լուրը տարածվել է դեռևս հուլիսի 12-ին։ Նա բնակվում էր Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր բնակավայրին հարակից երբեմնի հայաբնակ ալ-Յաքուբե գյուղաքաղաքում:
Մարմասաները՝ սկաբնաղբյուր կայքում