տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում իսլամիստների դիրքերը ռմբակոծում է Էմիրաթների զինված ուժերի կին օդաչուն

Սիրիայում իսլամիստների դիրքերը ռմբակոծում է Էմիրաթների զինված ուժերի կին օդաչուն

120
0

mariam-mansur-emiratos

Մարիամ Ալ-Մանսուրին, ով որպես մայոր ծառայում է Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերում, ակտիվ մասնակցություն ունի Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի ոչնչացման գործում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Նույն աղբյուրի համաձայն՝ Ալ-Մանսուրին կառավարում է F-16 կործանիչը։ Ավիահարվածներին մասնակցում է նաև Սաուդյան Արաբիայի արքայազն Սալման Խալիդը։ Նշվում է, որ չնայած ԱՄԷ-ի իշխանությունների պահպանողական բնույթին, նրանք լուրջ քայլեր են ձեռնարկում հասարակության մեջ կնոջ ինտեգրումն ապահովելու համար։