Սիրիայում հրադադարի ռեժիմը պահպանվում է, չնայած որոշ միջադեպերին: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Թշնամական գործողությունների դադարեցման ռեժիմը շարունակվում է՝ չնայած մենք որոշ միջադեպերի ականատեսն ենք դարձել», — ասել է նա:
Սիրիայում հրադադարը պիտի առնվազն երկու շաբաթ տեւի, նշել է Բան Կի Մունը:
ՄԱԿ-ը սիրիական հակամարտության բոլոր կողմերին եւս մեկ անգամ վճռականորեն կոչ է անում պահպանել հրադադարը, նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: