տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում և Իրաքում սպանվել է 73 ջիհադիստ

Սիրիայում և Իրաքում սպանվել է 73 ջիհադիստ

114
0

10714693_359705394185571_890780829_n

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը France 2-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մարտական գործողությունների արդյունքում Սիրիայի և Իրաքի տարածքնում սպանվել է 73 ջիհադիստ:

Նշենք, որ Փարիզում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողություններից հետո փոփոխություններ են մտցվել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքում: Այսուհետ Ֆրանսիայի իշխանություններն իրավունք ունենք առգրավել Սիրիայում և Իրաքում ռազմական գործողություններին մասնակցած Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացու անձնական փաստաթղթերը և արգելել լքել երկրի տարածքը:

Նախարարը նշել է, որ այս մարդիկ «հոգեբանորեն անկայուն են» և ավելի մեծ վտանգ են իրենցից ներկայացնում, քան մինչև երկրից մեկնելը:

Ավելի վաղ, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտնել էր, որ իշխանությունները պարտավոր են իրենց ուշադրության կենտրոնում պահել ահաբեկչական ցանցերում ընդգրված ավելի քան 3000 անձի:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

Դրան հաջորդել էր հրեական խանութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը խլել էր 6 պատանդի կյանք: