Սիրիայի Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին: Այս մասին BBC-ի հաղորդմամբ՝ հայտնել է Մեծ Բրիտանիայում գտնվող մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը:
Իրավապաշտպանները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ կան դեռ անհետ կորածներ:
Սիրիական զինված ուժերը հայտարարել են, որ առնչություն չունեն հարձակման հետ: