տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների կազմում մարտնչող եվրոպացի զինյալների թիվն աճել է. Կերշով

Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների կազմում մարտնչող եվրոպացի զինյալների թիվն աճել է. Կերշով

69
0

iraq

Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների կազմում մարտնչող եվրոպացի զինյալների թիվը մի քանի ամսվա ընթացքում աճել է մինչեւ 2000-3000 մարդ։ Այս մասին հաղորդում է France Press-ը՝ հղում կատարելով ԵՄ՝ ահաբեկչության դեմ պայքարի կոորդինատոր Ժիլ դե Կերշովին։

Նրա հայտարարության համաձայն, գրոհայինների կազմում մարտական գործողությունների մասնակցելու համար Սիրիա եւ Իրաք ուղեւորվող եվրոպացիների թվի աճը, հնարավոր է, հունիսին՝ Իրաքի եւ Սիրիայի որոշ շրջաններում արմատական ահաբեկչական կազմակերպության՝ «Իսլամական պետության»՝ այսպես կոչված իսլամական խալիֆայության  հռչակման հետ։ 

ԻՊ-ն, որն Ալ-Կաիդայի հետ ուղիղ կապ ունի, Սիրիայի տարածքում կառավարական ուժերի դեմ ծավալած մարտական գործողությունների ժամանակ զգալի ուժ հավաքեց։ Մի քանի ամիս հետո խմբավորումը կտրուկ ակտիվացրեց իր գործունեությունն Իրաքում։ Օգտվելով Իրաքի սուննիների՝ Բաղդադի քաղաքականության հանդեպ դժգոհությունից, ԻՊ-ն Իրաքի հյուսիսում եւ հյուսիս-արեւմուտքում անցավ զանգվածային գրոհների եւ գրավեց հսկայական տարածքներ, որտեղ եւ հայտարարեց իսլամական խալիֆայության ստեղծման մասին։

Սիրիայում 2011 թվականից քաղաքացիական պատերազմ է, որում  կառավարական զորքերը մարտնչում են տեղի ընդդիմության, ինչպես նաեւ իսլամական ծայրահեղականների հետ։ Վերջին օրերին տարածվեցին ԻՊ գրոհայինների՝  Սիրիայի հյուսիսում ապրող քրդերի հանդեպ կատարած գազանային սպանությունների նոր դեպքերի մասին։

ԱՄՆ-ն օգոստոս ամսից օդային հարվածներ է հասցնում Իրաքի տարածքին՝ բռնազավթված ԻՊ գրոհայինների կողմից։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ազգային հետաքրքրությունները պահանջում են, որ Սիրիան էլ ռմբակոծվի։ Երեքշաբթի գիշերը՝ սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ն  արաբական երկրներ Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի հետ համատեղ սկսել է Սիրիայի ռմբակոծումը։