
«2016-ը պետք Է դառնա անցումային տարի: Նպատակը համաձայնության ձեռքբերումն Է Սիրիայի ժողովրդի բոլոր հատվածների միջեւ»,-ասել Է նա՝ հանդես գալով հանրապետության դիվանագիտական կորպուսին հղված ամենամյա ուղերձով:
Օլանդը հավելել Է, որ հունվարի 25-ին Ժնեւում կայանալիք բանակցություններում կծառանա նաեւ Սիրիայի կառավարության ապագա ձեւաչափի հարցը: «Մենք լավ գիտենք, որ Բաշար Ասադը չի կարող լինել Սիրիայի ապագան,-նշել Է նախագահը:-Սակայն բանավեճերը պետք Է սկսվեն, եւ մենք պետք Է ելք գտնենք: Մեզ հարկավոր են տարածաշրջանի բոլոր երկրները, բոլորը, ովքեր կշիռ ունեն միջազգային հանրակցության մեջ, Ֆրանսիան չի ցանկանում որեւԷ մեկին հեռացնել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: