«Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումները (արգելված են ՌԴ-ում) շարունակում են սպանություններն ու խոշտանգումները Սիրիայի` իրենց կողմից վերահսկվող տարածքներում` այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության ՄԱԿ-ի հանձնաժողովի նախագահ, բրազիլացի իրավաբան Պաուլու Սերժիու Պինեյրուն:
«Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները շարունակում են իրենց դաժան վերաբերմունքը՝ քաղաքացիական բնակչությանը իրենց կամքին հպատակեցնելու նպատակով»,- նշել է Պինեյրուն:
Նա նաև ընդգծել է, որ ահաբեկչական խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում ձերբակալված մարդիկ «դաժան կտտանքների են ենթարկվում»: