2016-ին սիրիական հակամարտության զոհ է դարձել ռեկորդային թվով երեխաներ. ասված է ՄԱԿի նոր զեկույցում:
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) տվյալներով՝ նախորդ տարի Սիրիայում սպանվել է ավելի քան 650 երեխա:
Զեկույցում նշված է նաև, որ հարյուրավոր երեխաներ էլ մահացել են տարբեր հիվանդություններից, որոնցից հնարավոր էր խուսափել անհրաժեշտ դեղերի և բժշկական օգնության առկայության դեպքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը հրապարակվել է Սիրիայում զինված հակամարտության 6-ամյակի նախաշեմին: