Save the Children միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաշվարկել է, որ Սիրիայում ավելի քան 2 մլն երեխա չի կարողանում դպրոց հաճախել, հաղորդում է BBC-ն:
Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի տարածքը վերջին տարիներին լքել է մի քանի միլիոն մարդ:
2011 թվականից ի վեր դպրոցներն ու ուսումնական հաստատությունները դարձել են բազմաթիվ հարձակումների թիրախ: Կազմակերպության հետազոտությունը ցույց է տալիս, որ հանրակրթական ոլորտի վիճակը Սիրիայում աղետալի է:
Դպրոցի բացակայությունը հիմնական պատճառներից է, որ ծնողները որոշում են լքել Սիրիան և տեղափոխվել Եվրոպա: