տուն Լուրեր Սիրիայից Հայաստան տարհանման խնդիր չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ

Սիրիայից Հայաստան տարհանման խնդիր չի քննարկվում. ԱԳՆ խոսնակ

117
0

 

2D31E242-0A15-4E8A-8223-A22FEFE0C989_cx11_cy6_cw89_w987_r1_s_r1

«Այս պահի դրությամբ Սիրիայից հայերի զանգվածային էվակուացիայի խնդիր Հայաստանի իշխանությունների կողմից չի քննարկվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը։

Խոսնակը տեղեկացրել է, որ եթե կան ընտանիքներ, որոնք ցանկանում են ինքնակամ, իրենց միջոցներով ժամանել Հայաստան, ապա պետությունը հնարավորին դյուրացրել է այդ գործընթացը, մասնավորապես քաղաքացիության շնորհման, մուտքի արտոնագրի տրամադրման, ինչպես նաև ինտեգրացիայի հետ կապված հարցերում։

Հիշեցնենք, որ Հալեպում ապրող տասնյակ հայեր խնդրում են իրենց ձայնը տեղ հասցնել և պատերազմի դաշտից տեղափոխվել ցանկացող հարյուրավոր ընտանիքների փոխադրել: Ըստ այդ ահազանգերի, շատերն ուղղակի միջոցներ չունեն Հալեպից դուրս գալու եւ  ընտանիքով տեղաշարժվելու համար պարզ խորհրդատվության կարիք ունեն: