Սիրիայի զինված ուժերը հայտարարել են, որ խոցել են իսրայելական ռազմական ինքնաթիռ և հետախուզական անօդաչու սարք այն բանից հետո, երբ Սիրիայի Էլ Քունեյթրա նահանգում Իսրայելի զինվորականները հարվածներ են հասցրել սիրիական բանակի դիրքերին: Այս մասին այսօր հաղորդել է SANA գործակալությունը: