Ապրիլի 13-ին Սիրիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես պատգամավորության թեկնածու արդեն 18 սիրիահայ է գրանցվել, հաղորդում է «Արևելք»-ը:
Հաղորդվում է, որ նրանցից 3-ը՝ Վահե Մախշիկյանը, Էրատո Գրիգորյանը ու Նորա Արիսյանը Դամասկոսից են:
Դամասկոսի համայնքն իրավունք ունի խորհրդարանում առնվազն մեկ պատգամավոր ունենալու, բայց աշխատանքներ են տարվելու, որպեսզի համայնքը երեք պատգամավոր ունենա:
Հիշեցնենք, որ նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանով Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու 2016 թ. ապրիլի 13-ին: Մարտի 1-ի դրությամբ, առաջադրվել էր 8681 թեկնածու: