տուն Լուրեր Սիրիայի տարածքից հրթիռակոծվել է Թուրքիայի քաղաքներից մեկը

Սիրիայի տարածքից հրթիռակոծվել է Թուրքիայի քաղաքներից մեկը

123
0

n_97449_1

Սիրիայի տարածքից իրականացված հրթիռակոծությունից Թուրքիայում երկու մարդ է վիրավորվել, հայտնում է «РБК»-ն` հղում անելով  «Dohan News Agency»-ին: Աղբյուրը տեղեկացնում է,  որ հրթիռները հայտնվել են Սիրիայի հետ սահմանին գտնվող Քիլիս թուրքական քաղաքի կենտրոնի բնակելի թաղամասում:

Հիշեցնենք, որ մարտ ամսին, ըստ  «Ռոյթերս» գործակալության, կրկին Սիրիայի տարածքից կրակոցներ են եղել, որոնց հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը` վիրավորվել: Թուրք զինվորականները պատասխան կրակ էին բացել: Թուրքական մամուլի տեղեկություններով` Սիրիայի հետ սահմանի այդ հատվածը վերահսկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: