Այն բանից հետո, երբ Անկարան փակել է իր սահմանը քուրդ փախստականների համար, այն հասցրել են հատել ավելի քան 100 հազար քրդեր: Այս մասին հաղորդում է BBC-ն` հղում կատարելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությանը:
Քերոլ Բեչելորը, ով ՄԱԿ-ի պաշտոնյա է, հայտարարել է, որ փախստականների մեծ թիվ հատել է թուրքական սահմանն այն բանից հետո, երբ իսլամիստները հարձակում են սկսել Քոբանի քաղաքի վրա: Վերջին տեղեկությունների համաձայն` Իսլամական պետության ներկայացուցիչները գտնվում են սիրիական այդ քաղաքից 10-15կմ հեռավորության վրա:
Քոբանին գրավելուց հետո իսլամիստները կվերահսկեն ամբողջ սահմանային տարածքը: