տուն Լուրեր Սիրիայի պատճառով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է իր այցը Մոսկվա

Սիրիայի պատճառով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը չեղարկել է իր այցը Մոսկվա

92
0

6

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չեղարկում է իր այցը Մոսկվա,  որը նախատեսված էր ապրիլի 10-ին։

«Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններն «արմատապես փոխել են վիճակը», և այժմ ինձ համար առաջնահերթ է շարունակել այդ խնդրով ԱՄՆ-ի ու այլ երկների հետ շփումները՝ «Մեծ յոթնյակի»՝ ապրիլի 10-ից 11-ը կայանալիք հավաքի նախաշեմին»,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում «Ռիա․ռու»-ն։

Նշենք, որ առաջին դեպքը չէ, որ Ջոնսոնի այցը Մոսկվա հետաձգվում է․ ի սկզբանե արտգործնախարարը նախատեսել էր այցելել Ռուսաստան մարտի վերջին։