տուն Լուրեր Սիրիայի նախագահի պաշտոնում Բաշար Ասադին այլընտրանք չկա. Իրանի ԱԳՆ

Սիրիայի նախագահի պաշտոնում Բաշար Ասադին այլընտրանք չկա. Իրանի ԱԳՆ

102
0

56285f532f234_1445486419

Իրանի փոխարտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդոլահիան հայտարարել է, որ Իրանը Սիրիայի նախագահի պաշտոնում Բաշար Ասադին այլընտրանք չի տեսնում, հայտնում է Sputnik գործակալությունը:

«Մենք չենք տեսնում Սիրիայի ղեկավարի պաշտոնում Բաշար Ասադին համապատասխան այլընտրանք»,- նշել է իրանցի դիվանագետը` միաժամանակ ավելացնելով, որ Իրանը կողմնակից չէ ցմահ նախագահության գաղափարին;

Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն են պահանջում այդ երկրի ընդդիմությունը, Թուրքիան, Սաուդիան Արաբիան` իր դաշնակիցներով և արևմտյան գրեթե բոլոր պետությունները` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Սիրիայի նախագահին ուղղակի աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Իրանը: