Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ ՄԱԿ-ը Սիրիայում անցումային կառավարության ստեղծման համատեքստում հույս ունի, որ Սիրիայի նախագահի ընտրությունները պետք է կայանան 1,5 տարի հետո, հաղորդում է RIA Novosti-ն:
«Օրակարգում 3 հարց կա, որոնք որոշվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և N 2254 բանաձևով, որն ընդունել է նաև Ռուսաստանը: Առաջին հարցը ներառական կառավարության մասին է, երկրորդը՝ նոր Սահմանադրության, երրորդը՝ նոր ընտրությունների, որոնք պետք է կայանան բանակցությունները սկսվելուց, այսինքն՝ ընթացիկ ամսվա 14- 18 ամիս անց: Ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները ՄԱԿ-ի վերահսկողության տակ են»,- ասել է Դե Միստուրան: