Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր ցավակցությունն է հայտնել Ռուսաստանին` «Տու-154» օդանավի կործանման կապակցությամբ. հաղորդել է НТВ հեռուստաալիքը:
«Տու-154»-ում մեր ընկերներն էին գտնվում», -ասել է Սիրիայի ղեկավարը:
Նշենք, որ օդանավը, որում եղել է 92 ուղևոր, ուղևորվելիս է եղել Սիրիա: ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ զոհերի մարմինների ճանաչման գործընթացը տեղի կունենա Մոսկվայում: