տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվաւրդ Նալբանդյանին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվաւրդ Նալբանդյանին

127
0

nkaՍիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը ընդունել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։

Ինչպես տեղեկացնում է ՍԱՆԱ սիրիական պետական գործակալությունը, հանդիպման ընթացքում մատնանշվել է Սիրիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարեւորությունը, որոնք հիմնված են հարուստ պատմամշակութային ժառանգության վրա, ինչպես նաեւ նշվել է երկու երկրների եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի շահերի համար դրանց ամրապնդման կարեւորությունը։

Նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել սիրիական ճգնաժամի հարցում Երեւանի դիրքորոշումը եւ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը այս փուլում կարեւոր դեր խաղալ՝ փոխանցելով Սիրիայում կատարվող իրադարձությունների իրական պատկերը։

Նա մատնանշել է ահաբեկչական թաքֆիրական խմբավորումներ տարածման վտանգը, որոնք ռազմական եւ ֆինանսական օժանդակություն են ստանում տարածաշրջանային ու արեւմտյան որոշ երկրներից։ Նախագահի կարծիքով՝ պետք  է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը ոչ միայն խոսքով, այլ նաեւ գործով, այլ ոչ թե ահաբեկիչներին օժանդակել՝ դրա հետ միասին հայտարարելով նույն այդ ահաբեկիչների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

Իր հերթին ՀՀ արտգործնախարարը դատապարտել է սիրիացի ժողովրդի դեմ ահաբեկիչների գործած հանցագործությունները։ Նրա խոսքով՝ ահաբեկչությունն արդեն սպառնում է ոչ միայն Սիրիային, այլ նաեւ տարածաշրջանի եւ աշխարհի շատ այլ երկրներին, ինչը պահանջում է միավորել համատեղ ջանքերը նրանց դեմ պայքարելու համար եւ համապատասխան պայմաններ ստեղծել՝ սիրիական ճգնաժամը հենց սիրիացիների կողմից ընտրած ճանապարհով կարգավորելու  համար։

Նալբանդյանը ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դադարեցնել ավերիչ գործողությունները, որոնք բացասաբար են անդրադառնում ոչ միայն սիրիացի ժողովրդի, այլ նաեւ տարածաշրջանի բոլոր ազգերի, այդ թվում՝ թուրքերի վրա։