Ժնևյան բանակցությունների արդյունքում Սիրիայի կառավարությունը դեմ չէ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն, հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Ֆեյսալ Միքդադը:
«Եթե բանակցությունների ընթացքում որոշում ընդունվի, որ նոր խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն՝ մենք կհարգենք այդ որոշումը: Սիրիական իշխանությունները դեմ չեն նոր ընտրություններին»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Միքդադը նաև նշել է, որ բանակցությունների ընթացքում չեն բացառվում խորհրդարանական բարեփոխումները: « Մենք նույնիսկ պատրաստ ենք փոխել խորհրդարանի անունը, կարող ենք ստեղծել երկպալատ խորհրդարան»,- ասել է Ֆեյսալ Միքդադը: