տուն Լուրեր Սիրիայի իրավիճակը համաշխարհային հանրության խայտառակությունն է. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Սիրիայի իրավիճակը համաշխարհային հանրության խայտառակությունն է. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

79
0

bp8h1223

Ֆինլանդիայի արտգործնախարար Թիմո Սոյնին հայտարարել է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը համաշխարհային հանրության խայտառակությունն է, հաղորդում է Yle-ն:

Նախարարի խոսքով` ինքը հիասթափված է, որ ոչ ոք պատասխանատվություն չի վերցնում տեղի ունեցող իրադարձությունների համար:

«Սա խայտառակություն է համաշխարհային հանրության, ՄԱԿ-ի, միջազգային հասարակական կազմակերպությունների և մեծ տերությունների համար, որ թույլ են տալիս, որպեսզի սա շարունակվի»,- ասել է Սոյնին: