տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի իրավիճակը չի ազդում նավթի գների վրա

Սիրիայի իրավիճակը չի ազդում նավթի գների վրա

63
0

novakՍիրիայում առկա հակամարտությունը չի ազդի նավթի համաշխարհային գների վրա, որովհետեւ այդ երկիրը, ի տարբերություն Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի, նավթային շուկայի լուրջ խաղորդ չէ, հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Ես կարծում եմ, որ ոչ մի ազդեցություն չկա, որովհետեւ Սիրիան ընդհանուր առմամբ համաշխարհային շուկայում խոշոր խաղացող չէ: Ինչպես տեսնում եք, շուկան չի արձագանքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին», – ասել է Նովակը՝ պատասխանելով RT հեռուստաալիքի հարցին այն մասին, թե արդյոք Սիրիայում առկա իրավիճակն ազդում է նավթի գների վրա, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:

«Ավելի կարեւոր է այն, թե պատժամիջոցների վերացումից հետո Իրանը արդյունահանման ինչ ծավալների քաղաքականություն կորդեգրի, թե Իրաքը ներկայում ինչ դիրքորոշում ունի ծավալների աճի վերաբերյալ, եւ թե ինչ ծրագրեր ունի Սաուդյան Արաբիան:  Նրանք խոշոր խաղացողներ են, որոնք նավթի համաշխարհային շուկայում մեծ մասնաբաժին ունեն», — պարզաբանել է նախարարը:

Ռուսաստանը, ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի, սկսել է ավիահարվածների հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիան  2014թ. սեպտեմբերից ի վեր հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ը եւ իր գործողությունները չկոորդինացնելով Սիրիայի իշխանությունների հետ: