Սիրիացի իրավապաշտպանները հաղորդում են, որ իսլամիստ գրոհայինների հարձակման հետևանքով սիրիական ռազմաբազաներում սպանվել է շուրջ 200 հոգի։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Երկու օր երկրի հյուսիս-արևմուտքում ընթացող պատերազմների հետևանքով զոհվել է սիրիացի 100 զինծառայող, 80 գրոհային։ «Ան-նուսրայի» ճակատին դեկտեմբերի 15-ին հաջողվել է գրավել 2 ռազմաբազա, որոնցից մեկը գտնվում է ռազմավարական Հալեպ — Դամասկոս մայրուղու վրա։ Իսլամիստները պատանդ են վերցրել սիրիացի 120 զինծառայողի։