Թուրք երեք սահմանապահ զոհվել է Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հաղորդում է թուրքական DHA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆայի շրջանում, երբ սիրիական սահմանից կրակ է բացվել սահմանապահների վրա։
Տեղի ունեցածի պատճառները ճշտվում են։ Գործակալության տեղեկություններով՝ սահմանամերձ գոտում ժամանակ առ ժամանակ սկսվում են բախումներ «իսլամական պետության» գրոհայինների, քրդերի խմբավորումների և Սիրիայի ինքնապաշտպանական ուժերի միջև։ Հնարավոր է, որ թուրք սահմանապահները դարձել են պատահական միջադեպի զոհեր։
Միջադեպի գոտում ամրացվել է սահմանը, այստեղ են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ։