տուն Լուրեր Սիրիայի հարցում հակասություններն առավել կխորանան. Ստեփան Գրիգորյան

Սիրիայի հարցում հակասություններն առավել կխորանան. Ստեփան Գրիգորյան

193
0

T07-11-2011-0011

Սիրիայի հարցում հակասություններն, ըստ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի, առավել կխորանան վերջին իրադարձություններից հետո:

«Բացի իրական հակասություններից, որ կան Սիրիայի և Ուկրաինայի հարցում, կա մի խնդիր, որը շատ լուրջ է. մենթալիտետների տարբերությունը: Երբ Ռուսաստանը ուժեղացրեց Սիրիայում իր ռազմաբազաները, մենք բոլորս հասկացանք, որ նա կհարվածի բոլորին, ինչպես նաև՝ ընդդիմությանը: Մենք՝ հետխորհրդային երկրներս, դա շատ շուտ հասկացանք: Չհասկացան միայն Արևմուտքն ու Ամերիկան: Երբ Պուտինը և Լավրովը հայտարարեցին, որ կպաշտպանեն Ասադին, նրանց խոսքը սխալ ընկալվեց: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանը չի մտել Սիրիա՝ աջակցելու Արևմուտքին, եթե կան այլ գլոբալ հակասություններ»,- նշեց նա:

Փորձագետը Պուտինի այդ քաղաքականությունը բավական հետաքրքիր ու անսպասելի է համարում, սակայն Արևմուտքի արձագանքից զարմացած է:

«Բայց չհասկանալ դա՝ դժվար է պատկերացնել: Հետևանքները տարբեր կլինեն: Նախկինում էլ կային տարաձայնություններ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Նախկինում Արևմուտքն ասում էր, որ Ասադը ապագայի Սիրիայում տեղ չունի, իսկ Ռուսաստանը՝ հակառակը: Պարզ է, որ այդ սրացումը ավելի կխորանա»,- հավելեց Գրիգորյանը: