Լիբանանում գործող շիայական «Հիզբոլլահ» զինված խմբավորման զինյալները մարտեր են վարում «Իսլամական պետության» գրոհայինների հետ Լիբանանի և Սիրիայի սահմանային գոտում: Այս մասին գրում է լիբանանյան The Daily Star-ը:
«Կալամուն շրջանում մարտեր են սկսվել «Իսլամական պետության» դեմ», — ասել է «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը:
Նրա խոսքերով` «Հիզբոլլահին» հաջողվել է ոչնչացնել որոշ գրոհայինների, ինչպես նաև տրասնպորտային միջոցներ: