տուն Լուրեր Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

Սիրիայի ընդդիմությունը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

82
0

Russian FM Lavrov attends a meeting with Kazakhstan's FM Idrisov in AstanaՍիրիայի ընդդիմադիր եւ հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հրաժարվել է մասնակցել հունվարի 27-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։

«Հրավերը ուղարկվել էր Ազգայի կոալիցիայի ղեկավար Անաս ալ–Աբդային, նրա տեղակալ Աբդել–Հաքիմ Բաշարին եւ քաղբյուրոյի անդամ Հադի ալ–Բահրային։ Նրանցից ոչ մեկը հանդիպմանը չի մասնակցի», – ասված է հաղորդագրության մեջ։

Ընդ որում, կոալիցիան չի նշել հանդիպմանը չմասնակցելու պատճառները։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ–ն հաստատել էր, որ նախարար Լավրովը հանդիպելու է Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ հունվարի 27-ին։