տուն Լուրեր Սիրիայի բանակը մոտեցել է Թուրքիայի սահմանին

Սիրիայի բանակը մոտեցել է Թուրքիայի սահմանին

104
0

-30043

Սիրիայի կառավարական բանակը Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ շարունակել է առաջանալ դեպի Թուրքիայի սահմանը, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի համաձայն` ներկա պահին սիրիացի զինվորականները գտնվում են թուրքական սահմանից 25 կիլոմետր հեռավորության վրա:

Նշվում է նաև, որ այս առաջխաղացումը մեծապես դժվարացրել է սիրիացի ապստամբների` երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ ուղղված պայքարը: