տուն Լուրեր Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական զինուժի կրակոցները որակել է որպես ահաբեկիչներին ուղղված աջակցություն

Սիրիայի ԱԳՆ-ն թուրքական զինուժի կրակոցները որակել է որպես ահաբեկիչներին ուղղված աջակցություն

87
0

скачанные

Սիրիայի ԱԳՆ-­ն նամակներ է ուղարկել ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունին և Անվտանգության խորհրդին, որոնցում խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի ռմբակոծումը, և այն որակում որպես ուղղակի աջակցություն ահաբեկիչներին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»­ն, այս մասին հայտնել է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը:

Փետրվարի 13-­ին թուրքական զինուժը Մինխեն ավիաբազայում կրակ է բացել քրդերի ուղղությամբ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դա բնորոշել է Թուրքիայի անվտանգության դեմ քրդերի քայլերի համարժեք պատասխան և կուսակցության անդամներից պահանջել է հեռանալ Հալեպից հյուսիս ընկած իրենց դիրքերից, ինչը մերժել է քրդական կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմը:

Սիրիական կառավարությունը ՄԱԿ-­ի կոչ է արել միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար և «վերջ դնել թուրքական ռեժիմի ոճրագործություններին»:

Սկզբնաղբյուր՝ armenpress.am