տուն Լուրեր Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է թուրքական ներխուժման մասին

Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է թուրքական ներխուժման մասին

88
0

Syria

Sana գործակալությունը, հղում անելով Սիրիայի ԱԳՆ-ի հաղորդմանը, տեղեկացնում է, որ թուրք զինվորականները 12 փիքափներով հատել են Սիրիայի սահմանը:

Նշվում է, որ ավտոմեքենաներն ուղեկցվում են մոտ 10 զինված անձանց կողմից, ովքեր կարող են լինել թուրք զինվորներ և վարձկաններ:

«Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքի հրետանակոծումն անմիջական աջակցություն է հանդիսանում զինված ահաբեկչական խմբերին», — ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին ուղարկված Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ: