Հարավային Օսիան, Աբխազիայի իշխանությունները եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Կոմյունիկեում նշվում է, որ այդ երկրների համագործակցությունը կարգավորվելու է 1961 թ. ապրիլի 18-ին դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի եւ 1963 թ. ապրիլի 23-ին հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն:
Սիրիան նաեւ ճանաչել է Աբխազիայի Հանրապետության անկախությունը։