տուն Քաղաքական Միջազգային Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Բաշար Ալ-Ասադ

Սիրիան պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Բաշար Ալ-Ասադ

94
0

syria_3236087a

Սիրիան պատրաստ է Վաշինգտոնի հետ երկխոսությանը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ նման երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա և տեղի ունենա առանց «ինքնիշխանության դեմ ճնշումների»։ «Ցանկացած երկխոսություն դրական է, ընդհանրապես՝ իհարկե, առանց Սիրիայի ինքնիշխանության վրա ճնշման», — ասել է Ալ-Ասադը։

Ավելի վաղ, Սիրիայի նախագահի հետ հնարավոր երկխոսության մասին հայտարարել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։