տուն Քաղաքական Միջազգային Սիրիան պահանջել է պատժամիջոցներ կիրառել իր ինքնիշխանությունը ոտնահարած Իսրայելի դեմ

Սիրիան պահանջել է պատժամիջոցներ կիրառել իր ինքնիշխանությունը ոտնահարած Իսրայելի դեմ

103
0

Operation Iraqi Freedom  ll/Operation Phantom Fury

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ, որը նախօրեին օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի շրջաններից մեկին  եւ միջազգային օդանավակայանին։

Նախնական տեղեկություններով՝ Իսրայելը հարվածներ է հասցրել ռազմական պահեստներին։ Զոհեր չկան։ Մամուլում հայտնվել է տեղեկություն, թե այդ պահեստները պատկանել են «Հիզբոլլահ» շարժմանը, ինչը սիրիական իշխանություններն անմիջապես հերքել են։

Սիրիան Իսրայելին մեղադրել է «Ալ-Կաիդային» այս քայլով աջակցելու մեջ, քանի որ ավիահարվածները հասցվում են այդ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող սիրիական կառավարական ուժերի զինանոցին։