Սիրիայի տեղեկատվության նախարար Օմար ազ-Զոուբին հայտարարել է, որ Իսրայելը բացեիբաց աջակցություն է ցուցաբերում Գոլանի բարձունքներում կռվող ահաբեկչական խմբավորումներին: Այս մասին տեղեկացնում է Ալ-Մանար հեռուստընկերությունը:
Սիրիական զինվորականները և Շիական զինված ոստիկանության ուժերը, որոնք մարտնչում են Դամասկոսի մոտակայքում, անց էին կացնում տեղանքի անվտանգության ապահովման աշխատանքներ:
Ինչպես հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը, իսրայելական ուժերի ոտնձգությունների պատճառով Մազրաատ էլ-Ամալ թաղամասում մահացել է 6 մարդ, 1 երեխա ծանր վիրավոր է:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Իսրայելի զինված ուժերը կրակ են բացում՝ ի պաշտպանություն ահաբեկիչերի: Իսրայելն է կրում այս տարածաշրջանում իրավիճակի շարունակական ապակայունացման ողջ պատասխանատվությունը»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ իսրայելական ուղղաթիռը կրակ է բացել Հեզբոլահի ուժերի նկատմամբ Էլ-Քունեյթ քաղաքի մոտակայքում